ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բաքուն ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար

Բաքուն ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար
07.10.2020 | 22:12

Ադրբեջանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար՝ չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային: «Մենք սահմանամերձ տարածքում հանդիպում անցկացրինք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ», - Ռեզայիի խոսքերը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:


Նա ավելացրել է, որ «իրանցի սահմանապահները, իրենց լիազորություններին համապատասխան, նախազգուշացրել են Հայաստանին և Ադրբեջանին Իրանի տարածքում հրթիռների և արկերի պատահական հարվածներից հետո»:
Երկուշաբթի «Tasnim» գործակալությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումների ընթացքում արձակված մի քանի արկեր ընկել են Իրանի տարածքում:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ